Այսօր պապ Ֆրանցիսկոսը հետաձգել է իր այցելությունը Հռոմի հիվանդանոցներից մեկը, որտեղ նա պետք է պատարագ մատուցեր:
Վատիկանը հրապարակել է երկու նախադասությամբ հայտարարություն, որտեղ ասվում է, որ պապը վատ ինքնազգացողության պատճառով չի կարող այցելել Հռոմի Gemelli հիվանդանոց:
Նախատեսված էր, որ 77-ամյա պապ Ֆրանցիսկոը այսօր ժամը 1:30-ից մինչև 4-ը պետք է այցելի հիվանդանոց: Նա պետք է այցելեր նաև Sacred Heart կաթոլիկ համալսարանի բժշկական ֆակուլտետ, որը տեղակայված է այդ հիվանդանոցում:
Ըստ Վատիկանի՝ պապի փոխարեն հիվանդանոց կայցելի Միալնի արքեպիսկոպոսը: Նա պատարագ կմատուցի և կընթերցի պապի քարոզները:
Դեռահաս տարիքում վարակի պատճառով հեռացրել են ծնունդով արգենտինացի պապի թոքի մի մասը:
Վատիկանի տեղեկություններով՝ այս ամսվա սկզբներին ստամոքսի վիրուսի պատճառով պապը երկու օր չի երևացել հանրությանը: Անցած շաբաթ պապ Ֆրանցիսկոսը բաց է թողել մեկ մղոն քայլելու արարողությունը՝ որոշելով հանգստանալ Իտալիա կատարելիք այցելության համար:
Tags: Հռոմ, Հռոմի Պապ Ֆրանցիսկոս