Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Le Figaro-ն տված հարցազրույցում հայտարարել է, որ ռուսաց լեզուն տարածաշրջանային կարգավիճակից զրկելու մասին Գերագույն ռադայի փետրվարին ընդունած որոշումը սխալ էր; Նա նշել է, որ Կիևը ռուսաց լեզուն որպես պաշտոնական լեզու կիրառելու դեմ առարկություն չունի:
Իսկ երկրի հարավ-արևելքում հակամարտության մասին խոսելով, Պորոշենկոն ընդգծել է, որ այդ տարածքը ռազմական գործողություններով դժվար թե հնարավոր լինի վերադարձնել: Դրա համար, նա կարծում է, որ այնտեղ պետք է «մտքի ու սրտի համար» պայքար մղել:
Նա խոստացել է պետական ֆոնդից վերականգնել հակամարտության ժամանակ տուժած շենքերն ու սկսել տարածաշրջանի արդյունաբերություան մեջ ներդրումներ կատարել: Ընդ որում, ֆինանսավորումը կկատարվի ԵՄ ու Նահանգների հատկացրած միջոցներից, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Tags: Պորոշենկո, ռուսաց լեզու