Բաքվում ձերբակալվել է հայտնի իրավապաշտպան Ալիաբբաս Ռուստամովը, տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը` հղում կատարելով “Ազադլըխ” (Ազատություն) թերթին:
Ըստ տեղեկության` փաստաբանին տարել են գլխավոր դատախազությանը կից կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչություն:
Փաստաբանին ձերբակալելու պատճառները դեռևս հայտնի չեն:
Սա իրավապաշտպաններին հետապնդելու միակ դեպքը չէ: Սույն թվականի ապրիլի 28-ին ադրբեջանական իշխանությունները “Խաղաղության և ժողովրդավարության” ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, իրավապաշտպան Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն արգելել են Բաքվի օդանավակայանից թռիչք կատարել, նրանցից խլել են անձնագրերը և 24-ժամյա տանջանքների են ենթարկել, ինչի հետևանքով Արիֆ Յունուսը հոսպիտալացվել է:
Դատախազությունը հետագայում նրանց ճանաչել է որպես վկաներ`ադրբեջանցի հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադըրովի գործով, ով մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսության համար: Նրանց անձնագրերը մինչ օրս չեն վերադարձրել:
Tags: ադրբեջան, իրավապաշտպան, մարդու իրավունքներ
