Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը թևակոխում է վճռական փուլ:
Այսօր կկայանա 1/8-ի եզրափակչի երկու հանդիպում:
Առաջին խաղում կմրցեն Բրազիլիայի և Չիլիի հավաքականները։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին: Թիմերը նախկինում միմյանց հետ մրցել են 11 անգամ. բրազիլացիները հաղթել են 6 խաղում, չիլիացիները՝ երեքում, և երկու անգամ գրանցվել է ոչ-ոքիը։
Իսկ ահա, Երևանի ժամանակով ժամը 00։00-ին կկայանա Կոլումբիա – Ուրուգվայ հանդիպումը։ Հավաքականները հանդիպել են 44 անգամ: 13 խաղում հաղթել են կոլումբացիները,գրանցվել է 13 ոչ-ոքի, ուրուգվայցիները 18 հաղթանակ են տարել։
Tags: սպորտ, ֆուտբոլ