Չնայած միջազգային ճնշմանը՝ Ճապոնիան սկսել է կետերի որսը

japan-whaling-and-kidsՃապոնիայի ափամերձ քաղաքի կետորսները այս տարվա որսի սեզոնի բացումը նշել են դպրոցական երեխաների առջև կետին մասնատելով:

Տոկիոյից 100 կմ հեռավորությամբ Վադա քաղաքում տասնյակ 10 տարեկան դպրոցականներ դիտել են, թե ինչպես են աշխատակիցները դաշտային աշխատանքի ժամանակ մասնատում կետին՝ նախքան տապակելը և մատուցելը:

Կետերի որսը Վադայի ձկնորսների ապրելակերպի մաս է կազմում, և նրանք ցանկանում են իրենց այս սովորույթը փոխանցել հաջորդ սերնդին: Երեխաներին ուսուցանում են կետերի որսի պատմությունը, կենդանիների կենսաբանությունը և թե ինչպես պատրաստել նրանց միսը:

Կետորսները հայտնում են, որ այդ շրջանում դարեր շարունակ որսում և ուտում են կետերին: Հունիսի 20-ին մեկնարկած այս տարվա որսի սեզոնը առաջինն է այն բանից հետո, երբ միջազգային դատարանը կարգադրեց Ճապոնիային դադարեցնել Անտարկտիկայում հետազոտական նկատառումներով իրականացվող հակասական կետորսը:

Մինչ այժմ Gaibo կետորսական ընկերությունը քաղաքի ափամերձ ջրերում որսացել է վեց կետ և նախատեսում է մինչև օգոստոսին` սեզոնի փակումը, որսալ ևս 24 կետ:

Չնայած աճող միջազգային ճնշմանը` Ճապոնիան շարունակում է Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևմտյան հատվածում գիտական նպատակներով կետորսական առաքելությունը: Երկիրը նաև մտադիր է վերսկսել Անտարկտիկայի ծրագիրը:

 

Անկախ

Tags: , ,