ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչ Մայքլ Մաննը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «Վեցնյակը» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) վճռականորեն է տրամադրված մինչև հուլիսի 20-ն Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ վերջնական համաձայնագրի ստորագրմանը հասնելու հարցում:
«Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Բրյուսելում կազմակերպել էր «Վեցնյակի» քաղաքական տնօրենների հանդիպում, որի ժամանակ քննարկվել էր հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցային նոր փուլի նախապատրաստման հարցը,- հայտնել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչը:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Tags: իրան, Իրանի միջուկային ծրագիր, վեցնյակ