«Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն»արմատական խմբավորումը, որը գրավել է Իրաքի ու Սիրիայի մի հատվածը, այտարարել է խալիֆաթ ստեղծելու մասին, հաղորդել է Reuters-ը:
Իսլամական կայքերում ու թվիթերյան ըքաունթներում տեղադրած հայտարարության մեջ խմբավորման ներկայացուցիչները ողջ աշխարհի իսլամիստներին կոչ են արել հավատարմության երդում տալ խալիֆաթին: Այսուհետ «Իրաքի ու Լևանտի իսլամական պետությունը» մտադիր է կոչվել «Իսլամական պետություն»: Խալիֆաթը պետք է կառավարի խմբավորման առաջնորդ Աբու Բաքար ալ-Բաղդադին:
Tags: իսլամիստ, իրաք, խալիֆայություն