Ադրբեջանական բանակում՝ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում, սպանություն է տեղի ունեցել, հաղորդում է ադրբեջնական “ԱՊԱ” գործակալությունը:
Ըստ տեղեկության՝ զինծառայողներ Յաշար Ահադզադեի և Իլքին Մուսթաֆաևի միջև վեճ է առաջացել, որի հետևանքով Ահազադեն երկաթի կտորով հարվածել է Մուսթաֆաևին: Վերջինս ստացած հարվածից մահացել է:
Փաստի առնչությամբ ռազմական դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
Այլ մանրամասներ միջադեպի վայրի և պատճառների մասին չի հաղորդվում:
Tags: ադրբեջան, բանակ