Իտալիայի ափերի մոտ անօրինական ներգաղթյալների մարմիններով նավ են հայտնաբերել

pic_f75c98406ec04c3624aa83cbaf75e6a7Իտալիայի ափային պաշտպանությունը Սիցիլիայի ափերի մոտ ձկնորսական նավ է գտել` 30 անօրինական ներգաղթյալների մարմիններով: Նավը հունիսի 30-ին Հյուսիսային Աֆրիկայից է Իտալիա ափեր հասել:

Նախնական տվյալների համաձայն, ներգաղթյալների մահվան պատճառը գերբեռնվածության  հետևանքով օդի պակասն է եղել: Նավում 590 փախստական է եղել ու 2 հղի:

Իտալացի փրկարարները պարբերաբար անօրինական ներգաղթյալների մարմիններ են հայտնաբերում, սակայն նման թվով առաջին անգամ է պատահում: Սպասվում է, որ շուտով նավը Սիցիլիայի Պոցալլո նավահանգիստ կհասցնեն քարշակով:

Միայն այս վերջին հանգստյան օրերին Իտալիայի ափային պաշտպանությունը փրկել է ավելի քան 1,6 հազար անօրինական ներգաղթյալի: Հյուսիսային Աֆրիկայից դեպի Եվրոպա  փախստականների ընդհանուր թիվը գնալով ավելանում է: Նրանցից շատերը փորձում են ընկնել Եվրամիության տարածք, կտրելով Միջերկրական ծովը

Իսկ շատ հաճախ էլ նավաբեկության զոհ են դառնում: Վերջերս Իտալիայի ՆԳ նախարար Անջելինո Ալֆանոն Եվրամիության իշխանություններին կոչ արեց անօրինական ներգաղթյալներին փրկելու համատեղ օպերացիա կազմակերպել:

Անկախ

Tags: ,