Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում ավարտական հանդեսների կազմակերպման գործընթացին՝ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մանկապարտեզներն ավարտած բոլոր երեխաներն ստացել են քաղաքապետարանի կողմից տրամադրված պայուսակներ ու գրենական պիտույքներ:
Մայրաքաղաքի բակային տարածքների նկարազարդման, շենքերի գունազարդման, ինչպես նաև նստարանների տեղադրման աշխատանքների ընթացքի հետ կապված՝ զեկուցվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցով: Նշվել է նաև, որ նախորդ տարվա 207 տարածքների համեմատ այս տարի 276 հասցեներում նախատեսված նկարազարդումներից 60-ում աշխատանքներն ավարտվել են: Զեկուցվել է նաև, որ արդեն իսկ ներկվել և գունազարդվել է 6 շենք՝ շուրջ 6710 քմ մակերեսով: Պատրաստող կազմակերպության միջոցների հաշվին թարմացվել է նաև 830 նստարան:
Հանձնարարվել է գույքագրել և վերացնել մայրաքաղաքի արտաքին գեղարվեստական լուսավորության ցանցում առկա թերությունները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Tags: Երևանի քաղաքապետարան, մանկապարտեզներ
