Իրանն ու Քաթարը համատեղ պայքարում են ահաբեկչությունների դեմ

IRAN QATARԻրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Քաթարի էմիր շեյխ Թամիմ Բեն Համադ Ալե Սանիի հետ:

Զրույցի ընթացքում Իրանի նախագահը կարևորել է ահաբեկչության դեմ պայքարում տարածաշրջանի երկրների համագործակցության դերը:

«Միմյանց հետ համագործակցելով՝ Իրանն ու Քաթարը կկարողանան կառուցողական դեր ունենալ տարածաշրջանում` խաղաղության ու կայունության հաստատման գործում»,- ասել է Իրանի նախագահը:

Ռոհանին հույս է հայտնել, որ իսլամական պետությունների վճռականությունը կստիպի ահաբեկիչներին զերծ մնալ հետագա ծայրահեղ քայլերից, քանի որ անցել են մարդասպանության ու ահաբեկչության ժամանակները:

Հասան Ռոհանին, հիշատակելով Իրաքում ներկայումս տիրող վիճակը, նշել է, որ ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը տարածաշրջանի երկրների գերխնդիրներն են:

Աշխարհի բոլոր մահմեդականները պետք է համագործակցեն, որպեսզի տարածաշրջանի մոահմեդական  ժողովուրդներն ազատվեն այդ խնդիրներից :

«Քաթարը դատապարտում է ահաբեկչությունն ու մարդասպանությունը, և տարածաշրջանի երկրները պետք է միասնականորեն ոչնչացնեն այդ երևույթները»,- ասել է Քաթարի էմիր Շեյխ Թամիմ Բեն Համադ Ալե Սանին:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Tags: ,