Իրանն արտահանվող գազի ծավալը կհասցնի 10 մլն խորանարդ մետրի

gaz IranԻրանի գազի ազգային ընկերության ծրագրավորման հարցերով տնօրեն Հասան Մոնթազեր Թորաբին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ 2014 -ին արտահանվող իրանական գազի ծավալը կհասնի 10 մլրդ խորանարդ  մետրի:

«Անցած տարի արտահանվել է 9 մլրդ խորանարդ մետր գազ: Այս տարի արտադրության թողունակությունը  բարձրացնելով 80-100 մլն խորանարդ մետրով, Իրանը գազի արտահանումների ծավալը հասցնելու է 10 մլրդ խորանարդ մետրի»,- ասել է Հասան Մոնթազեր Թորաբին:

Ըստ Իրանի նավթի նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների`  գազի արտադրության թողունակությունը բարձրանալու է և էլեկտրակայաններին տրվող գազի ծավալը մինչև տարեվերջ հասնելու է 42 մլրդ խորանարդ մետրի, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 6 մլրդ խորանարդ մետրով ավել է:

Ուշագրավ է, որ Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Ալի Մաջեդին վերջերս հայտարարել էր, որ  Իրանը կարող է վստահելի գործընկեր լինել Եվրոպայի համար, պաշտոնական Թեհրանն ունի էներգետիկ ռեսուրսներ Եվրոպայի հետ համագործակցելու համար և պատրաստ է Հայաստանով գազ արտահանել դեպի Եվրոպա:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Tags: ,