Ադրբեջանը Թուրքիայի արտգործնախարարություն բողոքի նոտա է ներկայացրել

4 (1)2014թ. մարտի 29-ին Անկարայում առգրավվել էր Ադրբեջանի դեսպանատանը պատկանող դիվանագիտական համարանիշերով ավտոմեքենա, որտեղ գտնվել է դիվանագետը՝ իր ընտանիքի հետ միասին: Ավտոմեքենան ոստիկանության կողմից կոպիտ կերպով կանգնեցվել է, այս մասին թուրքական “ԱՊԱ” գործակալությանը տեղեկացրել են Թուրքիայիում Ադրբեջանի դեսպանությունից:

Հայտարարության մեջ նշելով, որ ադրբեջանցի դիվանագետին վիրավորել են, ընդգծել են. “Ոստիկանները դիվանագետի նկատմամբ վիրավորական արտահայտություններ են օգտագործել, ֆիզիկական ուժ է կիրառվել: Նրա նկատմամբ վերաբերմունքը հակասում է Վիեննայի կանվենցիայի դիվանագիտական կանոններին”:

Նույն օրը նոտա է ուղարկվել Թուրքիայի արտգործնախարարություն` ոստիկանների նկատմամբ Անկարայի գլխավոր դատախազությունում քրեական գործ հարուցման հետ զուգահեռ:

Այսօր թուրքական “Միլլիյետ” և “Վաթան” թերթերը տեղեկություն են տարածել ադրբեջանական դեսպանատան և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:  Նշվում է, որ Անկարայում ձերբակալվել է ադրբեջանցի դիվանագետ, ով խախտել է երթևեկության կանոնները, դիվանագետը հայտարարել է, որ, ըստ օրենքի, դիվանագիտական մեքենան չի կարող կանգնեցվել, սակայն ոստիկանները պնդել են, որ ավտոմեքենան կարող է շարունակել իր ճանապարհը միայն համապատասխան ընթացակարգն անցնելուց հետո: Այդ ընթացքում կողմերի միջև առճակատում է սկսվել:

Անկախ

Tags: ,