Բրազիլիա Չիլի խաղի ժամանակ Բրազիլիայի երկրպագուն մահացել է սրտի կաթվածից

բրազիլիա69-ամյա ֆուտբոլային երկրպագուն սրտի կաթված է ստացել և մահացել Չիլիի դեմ Բրազիլիայի տասնմեկ մետրանոց լարված հարվածների ժամանակ:

Տղամարդը աշխարհի առաջնության խաղը դիտելիս է եղել Բելո Հորիզոնտիի 62,000 հանդիսատեսի համար նախատեսված Mineirao մարզադաշտի բարերից մեկում, երբ բողոքել է վատ ինքնազգացողությունից:

Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն կարճ ժամանակ անց մահացել է:

Estado de Minas բրազիլական թերթի տեղեկություններով՝ տղամարդը մեկն էր այն 98 մարդկանցից, ովքեր բժշկական օգնության կարիք են զգացել մրցաշարային երկրորդ փուլի ժամանակ:

Վատ զգացողներից 60-ին բուժօգնություն են ցույց տվել հենց մարզադաշտի ներսում:

Խաղը վերջում ավարտվել է 11 մետրանոց հարվածներով, երբ Հարավային Ամերիկայի թիմերի մոտ 90 րոպե խաղից հետո գրանցվել է 1-1հաշիվը:

Խաղի ընթացքում 50 տարեկան մի կին ևս շոկ էր ապրել, իսկ 20-ամյա Բրազիլիայի երկրպագուն Չիլիի երկրպագույի հետ բախման հետևանքով քթի կոտրվածք է ստացել:

Բրազիլիայի հարձակվող Նեյմարը իր թիմին եզրափակիչ մտցրեց՝ խփելով վերջին 11 մետրանոց հարվածը:

Մարզադաշտում մահացած տղամարդու դեպքը առաջին դժբախտ պատահարը չէ Աշխարհի առաջնության ընթացքում:

Չինացի տղամարդը մահացել էր Աշխարհի առաջնության բացման խաղերը դիտելու նպատակով երեք օրը արթուն մնալու հետևանքով:

Իսկ մեքսիկացի երկրպագուն մահացել էր առաջնությունում իր թիմի հաջող մեկնարկից հետո:

 Անկախ

Tags: , , ,