Երկուշաբթի օրը Եգիպտոսի թագավորական պալատի առջև ռումբերի պայթյունից ոստիկանության երկու սպա է զոհվել:
Կահիրեի պալատի առջև երեք ռումբ են հայտնաբերել:
Ռումբերից մեկի պայթյունից զոհվել է մեկ սպա, իսկ երեքը՝ վիրավորվել: Երկրորդ սպան զոհվել է երկրորդ ռումբը վնասազերծելու ժամանակ, որի հետևանքով նաև մի քանիսը վիրավորվել են:
Երրորդ ռումբը հաջողությամբ վնասազերծել են:
Իշխանությունները տեղյակ չեն, թե ով է տեղադրել ռումբերը:
Անցած շաբաթ մետրոյի կայարաններում և Կահիրեյի դատարաններից մեկի առջև տեղի ունեցած փոքր պայթյունների հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել:
Tags: Եգիպտոս, նախագահական պալատ, ռումբերի պայթյուն