Ֆրանսիայում հիջաբ կրելու շուրջ կես դար տևած վիճելի հարցը սպասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը: Հիջաբի խնդիրը Ֆրանսիայում հասարակական քննարկման հարթակ եկավ 1989 թվականին, երբ թերթերից մեկը մի հոդված հրապարակեց գլխաշոր կրող մահմեդական աղջկա մասին` ներկայացնելով դա որպես ֆրանսիական հասարակության մեջմահմեդականների ինտեգրման խնդիր: Այդ տարի երեք մահմեդական աղջկա հեռացրեցին ֆրանսիական դպրոցից հիջաբ կրելու համար: Այս դեպքը լայն քննարկումներ առաջ բերեց իրավապաշտպանների և աշխարհիկ պետության կողմնակիցների միջև: Ֆրանսիայում մահմեդական բնակչության աճին զուգընթաց հիջաբի հարցը գնալով սրվեց` 2000-ականներին դառնալով երկրի ամենակարևոր խնդիրներից մեկը:
2004 թվականի մարտի 17–ին ֆրանսիական դատարանըմահմեդականներին ցնցած որոշում ընդունեց` արգելելով հիջաբի և կրոնական այլ ատրիբուտների կրումը տարրական և միջնակարգ դպրոցներում: Ֆրանսիական կառավարության պնդմամբ` այդ արգելքը ուղղված չէր հենց մահմեդականների դեմ, այլ ընդգրկում էր բոլոր կրոնների հետևորդներին: Սակայն Ֆրանսիայում, որը եվրոպական երկրների շարքում ամենից շատ մահմեդականական բնակչությունն ունի, նման որոշումը իսլամաֆոբիայի աճի խթան հանդիսացավ:
Tags: Եվրադատարան, հիջաբ, ֆրանսիա