Տարբեր ազգության հարյուրավոր մարդիկ են արևածագը դիմավորել ճապոնացիների համար սրբազան Ֆուձի լեռան գագաթին. բանն այն է, որ հուլիսի 1-ին դեպի լեռ վերելքի պաշտոնական սեզոնի սկիզբն է ազդարարվում:
3776 մ բարձրությամբ հրաբխի կատար թույլատրվում է բարձրանալ 3 արահետով, չորրորդ արահետը դեռևս ձյունածածկ է, սակայն պլանավորել են այն նույնպես բացել ձյունը մաքրելուց հետո:
Հուլիսի 1-ին նոր պայմաններ են սահմանել, լեռը բարձրանալ կամեցողները, «կամավոր» կարող են հազար իեն (10 դոլար) վճարել: Դրա փոխարեն վճարողին տրվում է կրծքանշան, ինչը վկայում է, որ նա իրոք բարձրացել է լեռը:
Անցած տարի նման փորձնական դրամահավաք եղավ ու արդյունքում հավաքվեց 34 մլն իեն (340 հազար դոլար):
Այդ միջոցները կուղղվեն զուգարանների, հանգստի տեղերի ստեղծմանն ու էկոլոգիայի խնիրների լուծմանը: Լեռը բարձրացողները կարգապահ են, այնուամենայնիվ, աղբ գոյանում է ու , բնականաբար, աղբահանության համար նույնպես միջոցներ են անհրաժեշտ:
Ամեն տարի Ֆուձի է բարձրանում 400 հազար մարդ: Այս տարի սպասվում է, որ լեռան գագաթին արևածագը «բանզայ» բացականչություններով դիմավորել ցանկացողների թիվն ավելի կլինի: Բանն այն է, որ Ֆուձին անցած տարի պաշտոնապես գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, ինչն էականորեն մեծացրել է վերելքի մասսայականությունը: Լեռան կատարը հասնելու համար առնվազն 6 ժամ է պահանջվում: Իսկ անփորձ մասնակիցները թթվածնային քաղցի ու արևահարության են վտանգում իրենց:
Ֆուձին սրբազան, բայցև գործող հրաբուխ է, որը վերջին անգամ ժայթքել է 1708-ին:
Tags: Ֆուձի