Իսլամական խալիֆայության հռչակումը նպատակ դարձրած կառույցը նոր ասելիք ունի տարածաշրջանում

Սարգիս Գրիգորյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Սիրիայի և Իրաքի միջև իսլամական խալիֆայության  հռչակման, տարածաշրջանային զարգացումների համատեքստում դրա վտանգավորության հարցերին անդրադարձավ  արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Տարածաշրջանում ծայրահեղականացման միտումներ են նկատվում: Իսլամական խալիֆայության ձևավորման նախադրյալներ կան Իրաքում և Սիրայում. խոսքը Իրաքի և Շամի իսլամական պետություն (ԻՇԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության մասին է, որ հունիսի 29-ին հայտարարել է “Իսլամական խալիֆայություն” հիմնելու մասին,

Բանախոսը այս ահաբեկչական կառույցը տարածաշրջանում խիստ ազդեցիկ դարձնող հիմնական գործոնները նշեց.

“Կառույցն այս առումով նորություն է, քանի որ այն ունի իր ենթակայության տակ գտնվող տարածքներ, զինուժ, առաջնորդ, ինչն էլ այն դարձնում է ազդեցիկ ու կարևոր”,-նշեց արաբագետը:

Բանախոսը տեղեկացրեց, որ այս կառույցը համալրվում է աշխարհի տարբեր ծայրերից ժամանող զինյալներով, գնալով նրանց վերահսկողությունը տարածվում է նոր տարածքների նկատմամաբ և պատահական չէ ևաև, որ այդ տարածքների մաս են կազմում նաև բանտերը, քանի որ բանտարկյալներին ազատ են արձակում` պահանջելով միանալ իրենց գործունեությանը:

Ըստ արաբագետի` կորևոր գործոն է նաև այս կառույցի ինքնաֆինանսավորման մեծ ներուժը, իսկ սա բացառիկ երևույթ է, քանի որ անկախ պետությունների որդեգրած դիրքորոշումներից` այն ունի իր կենսունակությունը պահպանելու անհրաժեշտ միջոցները: Իսլամիստ այս ծայրահեղականները հաջողությամբ օգտագործում են նաև զանգվածային լրատվամիջոցները` պատրաստում տարբեր լեզուներով որակյալ հոլովակներ և այլն: Կարոր է նաև “խալիֆի” ինստիտուտի վերականգնումը, որը ևս այն ազդեցիկ է դարձնում:  Կառույցի առաջնային նպատակն,. ըստ բանախոսի, այս պահին Բաղդադն է ու շիաների սրբավայրերը, իսկ Իրաքն այսօր մասնատման վտանգի առջև է կանգնած:

Իսկ “Անկախի” այն հարցին, թե Թուրքիայի որոշ սահմաններում տարածքներ տիրապետելու հավակնություն ունեցող այս կառույցի նկատմամբ ի՞նչ դիրքորոշում է ընտրել Թուրքիան, բանախոսը պատասխանեց, որ Թուրքիայի վարած քաղաքականությունը, միանշանակ, չի համընկնում այս կառույցի քաղաքականությանը, այն վտանգում է Թուրքիային և վերջինս այն որակել է որպես ահաբեկչական կառույց, սակայն այս պահին նկատվում է, որ որոշակի համաձայնություն նրանց միջև  ամեն դեպքում կա, քանի որ իսլամականները տեղակայվել են այն հատվածներում, որոնք Թուրքիայի համար խիստ կարևոր են. հենց այս տարածքներով են Սիրիա ելումուտ անում իսլամականները և Թուրքիան հենց այս  տարածքներով է կարողանում իր ազդեցությունը տարածել Սիրիայում, Սիրիայի ընդդիմադիր զանգվածին ապահովում նյութական, ռազմական և այլ միջոցներով:

Անկախ

Tags: , , ,