Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Հոսեին Դեհղանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հարկավոր է պատժել «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման զինյալներին:
«Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորումն ահաբեկչական կազմակերպություն է, և նրա կողմնակիցները պետք է արդարացի պատիժ կրեն որպես ռազմական հանցագործներ: Այն ամենը, ինչ նրանք արեցին ,նախ, Սիրիայում, ապա նաև Իրաքում, ոչ մի բացատրություն չունի: Կարելի է չկասկածել, որ ծայրահեղականներին բաժին կհասնի Իրաքի բռնապետ Սադամ Հոսեինի ճակատագիրը,- նշել է Հոսեին Դեհղանը:
Հիշեցնենք, որ օրերս «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավել էին Իրաքի Նայնավա նահանգը, Մոսուլ քաղաքը և առևանգել Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակցիներին: Բացի այդ, Սիրիայում ու Իրաքում իրենց վերահսկած տարածքներում հայտարարել էին «Իսլամական խալիֆաթի» ստեղծման մասին:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Tags: իրաք, Հոսեին Դեհղան