Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Թուրքիայի 12-րդ նախագահի թեկնածու

erdoganՐոպեներ առաջ Անկարայի առևտրի պալատի դահլիճում “Արդարություն և զարգացում” կուսակցության փոխնախագահ Մեհմեդ Ալի Շահինը հայտարարեց նախագահական ընտրություններում Թայիփ Էրդողանի թեկնածության առաջադրման մասին: «Գիտեք, որ նախագահի թեկնածու դառնալու համար անհրաժեշտ է հավաքել նվազագույնը 20 պատգամավորի ստորագրություն: Մենք հավաքել ենք մեր խմբակցության ընկերների ստորագրությունները` ներկայացնելով նախագահի մեր թեկնածուին: Թուրքիայի 12–րդ նախագահի թեկնածուն մեր կուսակցության նախագահ, վարչապետ, Ստամբուլից պատգամավոր Ռեջեփ Թայիփ Էրդողանն է»,-հայտարարել է Շահինը:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` երկար սպասված այս հայտարարությունից հետո ներկայացվել է Էրդողանի քաղաքական անցյալի մասին պատմող «Եթե դժվար էլ լինի» վերնագրով ֆիլմը, որի ցուցադրության ընթացքում Էրդողանի կինը` Էմինե Էրդողանը, հուզվել և արտասվել է:

Նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 10-ին:

 

Անկախ

Tags: , ,