ՀՖՖ աշխատակիցը` ակադեմիական նոր որակավորմամբ

ֆouBrz2UIRyxgpOcXb8i1WtLodfՈՒԵՖԱ-ն մշտապես կարևորել է Եվրոպական ֆուտբոլի պրոֆեսիոնալ կառավարումը: Հենց այդ նպատակով ՈՒԵՖԱ-ն Լոզանի համալսարանին կից գործող Հանրային կառավարման շվեյցարական բարձրագույն դպրոցի (IDHEAP) հետ համատեղ մշակել և իրականացնում է կրթական ծրագրեր՝ ազգային ասոցիացիաների պահանջներին համաձայն: Այդ ծրագրերն ուղղված են ֆուտբոլային ազգային ասոցիացիաների աշխատակազմերի՝ արդեն իսկ ձեռք բերված գործնական գիտելիքները ամրապնդելուն եւ կազմավորելուն, ինչպես նաև կատարած աշխատանքի ակադեմիական ճանաչում ստանալուն` վկայականների, դիպլոմների և մագիստրոսի աստիճանի տեսքով:

Սույն թվականի հունիսին ավարտվեց 2013 թ. մեկնարկած ՈՒԵՖԱ-ի կրթական ծրագրի երկրորդ աստիճանի` Ֆուտբոլի կառավարման դիպլոմ ծրագրի (UEFA DFM)` այս պահի դրությամբ վերջին թողարկումը: Այն ներառում է ազգային ասոցիացիաների օպերատիվ կառավարման հետևյալ հիմնական ոլորտները` մարզադաշտերի կառավարում, մարկետինգային գործունեության կազմակերպում, հասարակության հետ կապեր եւ մեդիա, կամավոր աշխատանքների կազմակերպում: ՈՒԵՖԱ-ի կառավարման դիպլոմ ծրագրի 2014թ. վերջին թողարկմանը (UEFA DFM) ՀՖՖ-ն ներկայացնում էր ՀՖՖ Միջազգային բաժնի մասնագետ և Տրանսֆերների համադրման համակարգի (ՏՀՀ) մենեջեր Նաիրա Աբրամյանը, ով հաջողությամբ հանձնեց քննությունն ու պարգևատրվեց ակադեմիական դիպլոմով` արժանանալով բարձր գնահատականի:
DFM դիպլոմների շնորհման պատվավոր արարողությունը տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի գրասենյակում: ՈՒԵՖԱ-ի Ազգային ասոցիացիաների զարգացման բաժնի պետ Թիերի Ֆավրը և IDHEAP-ի դեկան պրոֆեսոր Ժան-Լու Շապելեն ողջունեցին բոլոր շրջանավարտներին և նրանց շնորհեցին դիպլոմները:

Tags: ,