«Շիրակ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը պայմնավորվել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի «Շիրակ» (Գյումրի) – «Շախտյոր» (Կարագանդա) հանդիպման հեռարձակման համար:
«Արմենիա» հեռուստաալիքի հեռարձակմամբ խաղը կցուցադրվի ուղիղ եթերում, ժամը 18:00-ին, իսկ Հայաստանում՝ տեսագրությամբ՝ 23:00-ին:
Հուլիսի 3-ին Գյումրիում կայանալիք հանդիպումը կվարի ուկրաինական մրցավարական բրիգադը՝ Յուրի Մոժառովսկիի գլխավորությամբ: Գլխավոր մրցավարի օգնականերն են` Իգոր Բիտսկալոն, Իգոր Ալյոխինը, 4-րդ պաշտոնյան է` Վիտալի Ռոմանովը:
Tags: սպորտ, ֆուտբոլ