Ծեծելով սատկացրել է ջայլամին ու մեղքը գցել պոնիի վրա

o_975595Ֆրանսիական  Լա-Թեսթ-դը-Բյուշ կոմունայի գազանանոցներից մեկում դաժան դեպք է եղել.աշխատակիցներից մեկը թիով դաժանորեն ծեծելով սատկացրել է ջայլամին ու ղեկավարությանը ներկայացրել, որ պոնին է սմբակահարել (պոնին ու ջայլամը հարևան վանդակներում են պահվում): Երբ սուտը պարզվեց, գազանանոցի աշխատակիցը կանգնեց   դատարանի առջև:

Փորձագետներն ուշադիր զննելով ջայլամի մարմինը, հանգեցին այն եզրակացության, որ դժբախտ թռչունը սատկել է գլխին թիով հասցված ուժեղ հարվածից: Ու խեղճ պոնին, որը բանից անտեղյակ էր` «արդարացվեց»: Պոնիին վարկաբեկած աշխատակիցը կես տարվա բանտային կալանք ստացավ, որը հետագայում կրճատվեց մինչև 2 ամիս:

Սա առաջին սկանդալը չէ  Եվրոպայում, կապված գազանանոցի աշխատակիցների անվան հետ: Վերջերս, օրինակ, Բեռնի գազանանոցը որոշեց քնեցնել  անմեղ արջուկին: Ձագուկին սատկացրին միայն այն բանի համար, որ խեղճի հայրը նրա նկատմամբ սկսել էր ագրեսիա դրսևորել, իսկ մայրը հրաժարվել էր հոգ տանել:

Անկախ

Tags: ,