Ադրբեջանցի հարբած պաշտոնյան ծեծել է ոստիկանին

2 (3)Ադրբեջանական Ղուբա քաղաքում երիտասարդական միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր երիտասարդության և սպորտի նախարարությունը, սկանդալ է տեղի ունեցել, տեղեկացնում է “Հագին” կայքը՝ հղում կատարելով Ղուբայի շրջանի ոստիկանական ծառայությանը:

Ըստ տեղեկության՝ միջոցառմանը բախում է տեղի ունեցել երիտասարդության և սպորտի վարչության նախագահ Մուսթաֆա Մեհթալաևի և ոստիկանության աշխատակիցների միջև: Վերջիններս պաշտոնյային նկատողություն են արել, որից հետո նա հարձակվել է ոստիկանների վրա: Գոռգոռացող պաշտոնյային տարել են ոստիկանության բաժանմունք, որտեղ պարզվել է՝ վերջինս հարբած վիճակում է:

Մուսթաֆա Մեհթալաևի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ վարչական իրավախախտման հոդվածով: Տարվում է հետաքննություն:

 

Անկախ

Tags: ,