Մայրաքաղաքի ոռոգման համակարգը կընդլայնվի ևս 23 կմ-ով

003Երևանի զարգացման քառամյա ծրագրով առաջիկա տարիներին լայնածավալ աշխատանքներ կտարվեն նաև մայրաքաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ոռոգման համակարգի ընդլայնման և վերականգնման ուղղությամբ:

Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման ու կանաչապատման ոլորտում կայուն և շարունակական զարգացում ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից պատասխանատուների առջև խնդիրը հստակ է դրված: Որպեսզի աշխատանքն արդյունավետ ու արդյունքն էլ տեսանելի լինի, կանաչապատման ծրագրերն իրականացվում են բացառապես ոռոգելի տարածքներում: Վերջին երկու տարիների ընթացքում ընդհանուր առմամբ մայրաքաղաքում անցկացվել է շուրջ 40 կմ ոռոգման նոր ցանց: 2014թ-ի ծրագրով այս ցուցանիշին կգումարվի ևս 23 կմ:

004 (2)Հարկ է նշել, որ վերջին տարիներին բակերի համալիր բարեկարգման ու նոր այգիների և պուրակների ստեղծման աշխատանքներում ևս առանձնակի ուշադրություն է դարձվում ոռոգման ցանցերի անցկացմանն ու կանաչ տարածքների ընդլայնմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 Անկախ

Tags: , ,