- Այսօր Սպորտային լրագրողի միջազգային օրն է: Այն նշվում է աշխարհի շատ երկրներում, հուլիսի 2-ին, սկսած 1995-ից` Սպորտային մամուլի միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ:
Այդ ամսաթվի ընտրության համար հիմք է ծառայել մի պատմական իրադարձություն: 1924-ին այդ օրը Փարիզում կազմավորվել է Սպորտային մամուլի միջազգային ասոցիացիան, որն այսօր միավորում է ժուռնալիստների գրեթե 150 ազգային միություն:
- Այսօր նաև ՉԹՕ-ների համաշխարհային օրն է (Ուֆոլոգի օր)
Ողջ աշխարհում հուլիսի 2-ը նշվում է որպես ՉԹՕ-ի կամ Ուֆոլոգի օր: Այն նվիրված է տրամաբանական բացատրություն չունեցող երևույթներին ու դրանք ուսումնասիրողներին: «Ուֆոլոգիա» եզրույթը գոյացել է UFO (Unidentified Flying Object) համառոտագրությունից, որի համարժեքը ՉԹՕ-ն է կամ չճանաչված թռչող օբյեկտը: Օրվա ընտրությունը կապված է 1947-ին հունիսի վերջին կամ էլ հուլիսի սկզբին կատարված այն իրադարձության հետ, երբ ամերիկյան Նյու-Մեքսիկո նահանգի Ռոզուել քաղաքի մոտ գտնվող անապատում ընկավ մի տարօրինակ օբյեկտ: Շատերն էին համոզված որ այն այլմոլորակայիններով «թռչող ափսե» էր: Քանի որ այն ժամանակ այդ գործին առնչվող նյութերը գաղնագրվեցին, դրա համար էլ այժմ դժվար է ասել, թե ինչ էր իրականում հայտնաբերվել:
Tags: հիշարժան օր, ՉԹՕ
