Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված ձյուդոյի վետերանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Տարոն Առաքելյանը ,M2 խմբում երեք անընդմեջ հաղթանակ տանելով դուրս եկավ եզրափակիչ: Ցավոք վճռական գոտեմարտում մեր մարզիկը ռուսաստանցի Վիտալի Շաբանովին և բավարարվեց արԾաթե մեդալով:
Հաջողության հասան նաև Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակիցները: Ամպիկ Էկսուզյանը M1 խմբի 60 կգ քաշային կարգում ճանաչվեց 2-րդը, իսկ Գրիգորի Գարյանցը M3 խմբում +100 կգ քաշայինների պայքարում գրավեց 3-րդ տեղը:
Tags: ձյուդո, սպորտ