Լիպեցկի մարզի բնակիչները հայտնել են,որ չուպակաբրա են որսացել.գիտությանն անհայտ մի կենդանի, որը սատկացնում է ընտանի կենդանիներին,հաղորդում է Lenta.ru-ն:
Այս կենդանու անունն իսպաներենից թարգմանվում է ` «այծերի վամպիր»: Առաջին անգամ աղվեսի կամ շան նմանվող, հսկայական ժանիքներով կենդանու մասին տեղեկություն եղել է 1950-ին, երբ Պուերտո-Ռիկոյում մի քանի սատկած այծ հայտնաբերեցին, որոնցից, իբր, արյունը քամել էին:
Դրանից հետո մարդիկ սկսեցին պատմել նաև մոլորակի այլ վայրերում չուպակաբրայի հարձակումների մասին: Ոմանք նույնիսկ հայտարարեցին, որ իրենց հաջողվել է սպանել գազանին: Սակայն, ինչպես հետո պարզվում էր, այդ բոլոր կենդանիներն էլ գիտությանը հայտնի տեսակներ էին, ասենք` կոյոտներ:
Ու, չնայած Մոսկվայի մարզի գյուղատնտեսության ու արդյունաբերության նախարարությունները դեռևս 2014-ի հունվարին են հերքել չուպակաբրայի գոյությունը, այդուամենայնիվ, Աֆանսևո գյուղի բնակիչները համոզված են, որ իրենց հաջողվել է որսալ առասպելական կենդանուն, որը դեռևս անցած ամսից է իրենց անասունների վրա հարձակվում:
Tags: Լիպեցկ, չուպակաբրա