Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում է Անկախության օրը

10.04.14-7738ԱՄՆ-սենատՍ.թ. հուլիսի 2-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նշեց Միացյալ Նահանգների անկախության 238-րդ տարեդաձը: ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ընթացքում դեսպան Ջոն Հեֆերնը և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատական տվեցին հայ-ամերիկյան սերտ գործընկերությանը:

Դեսպան Հեֆերնն իր խոսքում նշեց. «Ուժեղ Հայաստանը բխում է Միացյալ Նահանգների շահերից: Մեր խորացող տնտեսական և մշակութային կապերը այս երկրում մեր ունեցած բազմաթիվ գործընկերությունների արգասիքն են: Հուսով եմ, որ այսօր բոլորս կխոստանանք աշխատել միասին՝ խորացնելու կապերը Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև»: Նա ողջունեց այն բազմաթիվ խմբերին, կազմակերպություններին ու անհատներին, ովքեր գործակցում են ԱՄՆ դեսպանության հետ և խրախուսեց, որ նրանք գործակցեն նաև միմյանց հետ:

Երեկոյի ընթացքում հնչում էր ամերիկյան քանթրի երաժշտություն հայկական «Իմեջին բենդ» խմբի կատարմամբ և ներկայացվում էին քանթրի խմբապարեր «Նանե» պարային ստուդիայի կողմից:  Գագիկ Գինոսյանը և նրա «Կարին» համույթը ներկայացնում էին հայկական ավանդական երգ ու պար:

Անկախության օրը նշանավորում է Միացյալ Նահանգների ծննդյան օրը և Անկախության հռչակագրի ընդունումը, որ տեղի ունեցավ 1776թ.  հուլիսի 4-ին:

 

Անկախ

Tags: , ,