Վրաստանի Կվարելի առողջարանային քաղաքում ավարտվեց շախմատիստուհիների «Գրան պրի» մրցաշարը:
Վերջին`11-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով 42-րդ քայլին խաղաղ դաշն կնքեց աշխարհի գործող չեմպիոնուհի, չինուհի Հոու Հիֆանի հետ: Վաստակած 7 միավորով մեր մարզուհին ճանաչվեց 3-րդը:
Տեխնիկական արդյունքներ
11-րդ տուր
Դանիելյան – Հոու Հիֆան` ½ : ½
Դրոնավալի – Ստեֆանովա` ½ : ½
Մուզիչուկ Ա. – Ձագնիձե` ½ : ½
Կոստենյուկ Ա. – Յու Վենջուն` 1 : 0
Մումինովա – Ժաո Սյու` 0 : 1
Խոտենաշվիլի – Կոներու` 1 : 0
ԱՂՅՈՒՍԱԿ
| 1. | Հոու Հիֆան | 9 |
| 2. | Յու Վենյուն | 7 |
| 3. | Դանիելյան | 7 |
| 4. | Ձագնիձե | 6.5 |
| 5. | Ստեֆանովա | 6 |
| 6. | Դրոնավալի | 6 |
| 7. | Մուզիչուկ Ա. | 5.5 |
| 8. | Կոներու | 5.5 |
| 9. | Կոստենյուկ Ա. | 5.5 |
| 10. | Ժաո Քսյու | 3.5 |
| 11. | Խոտենաշվիլի | 3 |
| 12. | Մումինովա | 1.5 |
Tags: շախմատ, սպորտ
