Եվրոպական դատարանը չեղյալ է հայտարարել Իրանի տեխնոլոգիական համալսարանի դեմ կիրառվող պատժամիջոցները

Sharif universityԵվրոպական դատարանը վճռել է, որպեսզի վերացվեն Իրանի միջուկային ծրագրին հնարավոր կապ ունենալու առնչությամբ Իրանի «Շարիֆ» տեխնոլոգիական համալսարանի դեմ կիրառվող Եվրամիության պատժամիջոցները:

Հիշեցնենք, որ դեռևս 2012-ին երկրի խոշորագույն տեխնոլոգիական համալսարանը կասկածվում էր, որ մասնակից է Իրանի միջուկային ծրագրին: Պատժամիջոցների կիրառումը հենց այս հանգամանքով էր պայմանավորված:

Քանի որ ԵՄ ներկայացուցիչները այդ հարցի վերաբերյալ համոզիչ ապացույցներ չեն ներկայացրել, համալսարանի սառեցված ֆինանսական միջոցները հնարավոր կլինի կրկին ազատ տնօրինել:

Համաձայն Եվրադատարանի որոշման, պատժամիջոցները պետք է չեղյալ հայտարարվեն միայն 2 ամիս հետո, որպեսզի Եվրամիության ներկայացուցիչներին հնարավորություն տրվի նշված գործով նոր, ավելի համոզիչ փաստեր ներկայացնել, որոնք կապացուցեն համալսարանի մեղավորությունը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Tags: ,