Հասան Ռոհանի. Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներն անարդյունավետ են

rohaniԻրանի նախագահ Հասան Ռոհանին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ավստիրայի մայրաքաղաք Վիեննայում ներկայումս ընթացող Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) բանակցություններին, ասել է, որ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները անարդյունավետ են:

«Արտաքին գործերի նախարարությունը ձեռնարկել է մի շարք դրական քայլեր, որոնք այդ պատժամիջոցները դարձրել են անարդյունավետ: Մենք դեմ ենք հետագա միակողմանի պարտադրողական քայլերին»,-նշել է Հասան Ռոհանին:

Իրանի նախագահը ընդգծել է, որ Իրանի բանակցային խմբի անդամները՝ երկրի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի գլխավորությամբ,  գիտեն, թե ինչպես է հարկավոր բանակցություններ վարել համաշխարհային տերությունների հետ:

«Մենք գիտենք, որ դա բարդ առաջադրանք է, բայց  կշարունակենք ջանքեր  գործադրել»,-ընդգծել է Հասան Ռոհանին:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Tags: ,