Ալբի քաղաքից աշակերտներից մեկի մայրը գնացել է դպրոց դանակով, ու աշակերտների աչքի առաջ սպանել 34-ամյա ուսուցչուհուն, հաղորդում է today.kz:
“Ուրբաթ առավոտյան աշակերտներից մեկի մայրը գնացել է դպրոց դանակով ու աշակերտների աչքի առջև հարվածել 34-ամյա ուսուցչուհուն: Նրա արարքի պատճառը փորձում են պարզել քննիչները”-հայտարարել է դատախազ Կլոդ Դերանը:
Չնայած կնոջն առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, այնուամենայնիվ նրան փրկել չի հաջողվել:
Ֆրանսիայի կրթության նախարար Բենուա Ամոնը մեկնել է դեպքի վայր: