Պուտինը, շնորհավորելով Օբամային հուլիսի չորսի կապակցությամբ, սերտ փոխհարաբերությունների կոչ է արել

Պուտին, օբամաՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը շնորհավորելով Բարաք Օբամային հուլիսի չորսի կապակցությամբ՝ հույս է հայտնել Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերությունների հաստատման վերաբերյալ:

Անկախության օրվա բարեմախթանքները հնչել են չնայած նրան, որ երկու պետությունների միչև հարաբերությունները Սառը պատերազմից հետո հասել են իրենց ցածրագույն կետին՝ պայամանավորված Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններով:

Պուտինը հայտնել է, որ, քանի որ երկու պետությունները պատասխանատվություն են կրում գլոբալ անվտանգության համար, նրանք պետք է համագործակցեն ոչ միայն իրենց ազգի շահերից ելնելով, այլև հաշվի առնելով ամբողջ աշխարհի շահը:

Նա կոչ է արել երկկողմ հարգանքի և մեկը մյուսի շահերը հասկանալու վրա հիմնված փոխհարաբերություններ կառուցել:

Մոսկվան շարունակաբար բողոքում է, որ արևմուտքը հաշվի չի առնում իր օրինական իրավունքները Ուկրաինայում կամ իրեն որպես համավասար գործընկեր չի վերաբերվում:

Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը, Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններով պայմանավորված, տնտեսական պատժամիջոցներ են սահմանել ռուս անհատների և ընկերությունների նկատմամբ:

 

Tags: ,