Ամերիկայի անկախության տոնը կարող է մտահոգիչ լինել..

ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման հուլիսի 4-ի ԱՄՆ-ի Անկախության օրվա կապակցությամբ իր խոսքն է հղել ամերիկացի ժողովրդին: Այդ մասին  տեղեկացրել է ԱՄՆ Սպիտակ տունը:

Օբաման իր ելույթում նշել է, որ նրանք փորձել են հուլիսի չորսի տոնակատարությունը պատշաճ ծրագրել: Գրիլ են պատրաստել, պարել, երաժշտություն լսել և այլն: «Հիմա աշխարհի գրեթե բոլոր երեխաները կհարցնեն իրենց ծնողներին, թե ինչ յուրահատկություն ունի այդ տոնը, նրանցից մի քանիսն էլ կմտածեն, որ այն ընդամենը մի քանի հոթ-դոգ ըմբոշխնելու պատրվակ է.. Սակայն, պետք է հիշել, թե ինչ պատահեց 237 տարի առաջ հենց այս օրը, և ինչ նշանակություն է ունեցել այն աշխարհի համար: 1776 թվականի հուլիսի 4-ը հայրենասերների մի փոքր խումբ հայտարարեց, որ բոլոր մարդիկ հավասար են, որ պետք է մտածել ազատ և ապրել ինչպես` մեր սիրտն է ուզում: Մեր ճակատագիրը որոշվեց մեզ համար, մեր իսկ կողմից:  Այն աննախադեպ էր և անհավատալի, բայց այդ հայրենասերները գիտեին, որ կա հարցերի լուծման ավելի լավ ճանապարհ: Ազատությունն անհնարին էր և դրան հասնելու համար նրանք պատրաստ էին նույնիսկ զոհաբերել իրենց կյանքը, ունեցվածքն ու պատիվը: Ուստի, նրանք պայքարեցին հեղափոխության համար: Առաջին անգամ Ամերիկան տարակուսողներին հակառակն ապացուցեց: Այժմ, 237 տարի հետո, այդ անհավանական ժողովրդավարական փորձի շնորհիվ ԱՄՆ համարվում է հնարավորությունների և ազատության երկիր, խաղաղության և ազատության համաշխարհային պաշտպան, հույսի փարոս այն մարդկանց համար, ովքեր փայփայում են այդ գաղափարները»:

Օրվա առթիվ ճանաչված հնդիկ-ամերիկացի լրագրող Ֆըրիդ Զաքրայանը նույնպես կարծիք է հայտնել: Նրա համար հուլիսի չորսը այն յուրահատուկ ամերիկյան տոներից է, որը նշում է ոչ թե կրոնը, ազգությունը կամ աղանդը, այլ զատությունն ու երկրի յուրահատուկ ազգային ինքնությունը: «Այդուհանդերձ, ամբողջ աշխարհում այդ օրերին ականատես ենք լինում այլ տեսակի ազգայնամոլության, ինչը կարող է ավելի մութ և մտահոգիչ լինել», – ասել է լրագրողը:

Վերադառնալով Հայաստան` պարզվեց, որ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը չի մասնակցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանանատան տոնակատարությանը: «Սա դիվանագիտական ​​դեմա՞րշ է, թե՞ ակնհայտ վերահսկողություն: Տարօրինակ է, որ ես որպես ԱՄՆ քաղաքացի, ով ծառայել է ԱՄՆ-ի կառավարությունում և աշխատել ԱՄՆ-ի ռազմական ուժերի հետ, չեմ էլ հրավիրվում Երևանում ԱՄՆ դեսպանատան կողմից` իրենց հուլիսի 4-ի հիշատակին մասնակցելու համար: Բայց, հաշվի առնելով օլիգարխների և քաղաքական գործիչների ամբոխը, որն այդքան շատ է ձգտում հրավեր ստանալ, ի վերջո գուցե ես բախտավոր եմ..», – եզրափակել է քաղաքագետը:

Tags: