Լողափի սեզոնի բացման կապակցությամբ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հասարակական անվտանգության վարչությունը բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պաշտպանության դեպարտամենտի հետ միասին ստուգում են իրականացրել մայրաքաղաք Բաքվում և Ապշերոնի թերակղզում տեղակայված լողափերում:
Ինչպես տեղեկացնում է “Մինվալ” լրատվական կայքը, այդ ստուգումների արդյունքում պարզվել է, որ բնակչության առողջության համար ստեղծվել է լուրջ սպառնալից իրավիճակ. բնակչության շրջանում ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման և տարածման վտանգ կա :
Բաքվի Խազարի շրջանի լողափերում ստուգումներ իրականացնելու արդյունքում արձանագրվել է, որ խախտվել են արդյունաբերական և կենցաղային թափոնների տեղափոխման կանոնները: Դրանք չեն ոչնչացվել շրջակա միջավայրի պաշտպանության պահանջներին համապատասխան: Բացասական դեպքեր և օրենքի խախտումներ են գրանցվել նաև Բինագադի և Գարադաղի շրջանների լողափերում:
Tags: ադրբեջան, Լողափերի սանիտարական վիճակ