Թայիփ Էրդողանը պատրաստվում է քաղաքականապես ակտիվ նախագահ լինել

ԷրդողանԹուրքիայի հաջորդ նախագահի թեկնածու ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ միայն հեղափոխականներն են ցանկանում այնպիսի նախագահ ունենալ, որը չի զբաղվում քաղաքականությամբ: Վարչապետի խոսքերով` նախագահը պետք է ակտիվորեն զբաղվի քաղաքականությամբ: «Ընդդիմությունը ուզում է այնպիսի նախագահ ունենալ, որը կներկայացնի կառավարությանը, ոչ թե ժողովուրդին»,-ասել է Էրդողանը` նշելով, որ նման նախագահը մարդկանց պահանջներին, ցանկությանն ու ընտրությանը համապատասխան չի լինի: «Այսօր երկրում հեղափոխություն անելու ձգտումներ ունեցող մարդիկ են միայն ուզում այնպիսի նախագահ, որը ակտիվ մասնակցություն չի ունենա երկրի քաղաքականության մեջ»,-նշել է Էրդողանը` այսպիսով ակնարկելով, որ նախագահի պաշտոնում ունենալով սահմանափակ լիազորություններ, ինքը չի պատրաստվում հրաժարվել երկրի քաղաքականության կառուցման գործում ստանձնած ակտիվ դերից:

Tags: ,