Չինաստանից դեպի Թուրքիա ձգվող «Երկաթյա մետաքսե ճանապարհը» կբացվի 2020 թ.

երկաթգիծՉինաստանը մտադիր է Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջանից դեպի Թուրքիա տանող արագընթաց գնացքի համար 6000 կիլոմետրանոց 150 միլիարդ դոլար արժողությամբ երկաթգիծ անցկացնել: Գնացքների և վագոնների արտադրությամբ զբաղվող չինական խոշոր ընկերության նախագահ Չաոն նշել է, որ Սինցյանից ձգվող  «Երկաթյա մետաքսե ճանապարհը» անցնելու է Ղըրղստանով, Տաջիկստանով, Ուզբեկստանով, Թուրքմենստանով, Իրանով և հասնելու է Թուրքիա: Նախատեսվում է, որ երկաթգիծը մասամբ շահագործման կհանձնվի 2020 թվականին, իսկ ամբողջությամբ պատրաստ կլինի 2030–ին: Չաոն նշել է, որ մարդատար գնացքների արագությունը 200կմ/ժ կլինի, իսկ բեռնատարներինը` 160կմ/ժ:

«Ռադիկալը» գրում է, որ չինացի մասնագետների գնահատմամբ`Պեկինը մեծ առաջնահերթություն է տալիս այս ծրագրին և պատրաստ է ֆինանսավորել այն: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Անկարան Ստամբուլից դեպի Եվրոպա տանող այս խոշոր նախագիծը կյանքի կոչելու համար նախ անհրաժեշտ կհամարի Միջին Ասիայի երկրների միջև աշխարհաքաղաքական փոխզիջման հաստատումը:

Tags: , ,