Հյուսիսային Կորեայի իշխանությունները Հարավային Կորեային առաջարկել են միավորվել դաշնության կամ էլ կոնֆեդերացիայի սկզբունքի վրա, հաղորդում է РБК-ն:
Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալության տարածած հաղորդագրության մեջ ԿԺԴՀ իշխանություններն ընդունել են Կորեայի` սոցիալական տարբեր համակարգերով ու գաղափարախոսությամբ 2 հատվածների դաշնության հիման վրա միավորման պահանջի աճը:
“Հյուսիսն ու Հարավը դաշնության կամ կոնֆեդերացիայի պայմաններում պետք է միավորեն իրենց ջանքերն ու ակտիվ նպաստեն զարգացմանն ու ընդհանուր հետաքրքրություններին”,-ճշգրտում է ԿԺԴՀ կառավարությունը:
Բացի այդ, Հյուսիսային Կորեան Հարավային Կորեային կոչ է արել հրաժարվել հյուսիսում գտնվող համերկրացիների նկատմամբ առճակատումից ու թշնամությունից, ինչպես նաև “օտարների” հետ զորավարժություններ անցկացնելուց: Հարավային Կորեայի պատասխանն այդ առաջարկությանը չի հաղորդվում:
Tags: դաշնություն, Սեուլ, Փհենյան