Տիմոշենկոյի փաստաբանը վիրավոր զինվորների օրգանների վաճառքով է զբաղվել

Сергей ВласенкоՅուլյա Տիմոշենկոյի փաստաբանի կայքը կոտրելուց հետո ցնցող տեղեկություններ են պարզվել  նրա համացանցային գրառումներից: Պարզվել է, որ Սերգեյ Վասիլենկոն ծանր վիրավոր զինվորներից օրգանների դուրսբերման ու վաճառքի գործի մասնակից է:

Ինչպես “Россия 24″ հեռուստաալիքն է հայտնում, Վլասենկոն նամակագրություն է ունեցել գերմանացի բժիշկ Օլգա Վիբեռի հետ` օրգանների մատակարարման  նյութական-տեխնիկական ապահովման վերաբերյալ: Երբեմն բժիշկը Վլասենկոյին անորակ ապրանքի համար է նախատում, իսկ վերջինս էլ արդարանում է` աշխատանքային դժվար պայմանները պատճառաբանելով. ծանր վիրավորում ունեցող, սակայն դեռևս կենդանի մարդկանցից օրգաններ հանելը նրան արգելել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը: Բացի այդ, նա վախենում է տեղեկությունների արտահոսքից.”Մեծ  արտահոսքի ռիսկ է ու չափազանց շատ հարցեր տեղի անձնակազմից, ինչի հետ կապվել էլ չեմ կամենում”,-գրում է Վլասենկոն:

o_977859Նամակագրության մեջ “ապրանք” են անվանում օրգանները: Վլասենկոյին օրգաններ էր մատակարարում “Դոնբաս” պատժիչ ջոկատի հրամանատար Սեմյոն Սեմենչենկոն: Վլասենկոն նրան նախատում է  օրգանների դուրսբերման տեխնոլոգիան խախտելու մեջ ու պահանջում աշխատել ինչպես հարկն է.”Հաջորդ անգամ դուք պետք է դուրբերումը կատարեք “ըստ տեխնոլոգիայի”, ինչպես կկամենաք: Հակառակ դեպքում ոչ միայն ինձ վատ վիճակի մեջ կդնեք”:

Անկախ

Tags: , ,