Վախճանվել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեն.նա 87 տարեկան էր, տեղեկացնում է vesti.ru-ն:
Էդուարդ Ամբրոսեվիչ Շեվարդնաձեն ծնվել է 1928-ի հունվարի 25-ին, ՎԽՍՀ-ի Լանչհուտի շրջանի Մամատի գյուղում: ԽՍՀՄ-ում լճացման տարիներին զբաղեցրել է ԽՍՀՄ արտգործնախարարի պաշտոնը, ապա վերադարձել է Վրաստան Զվիադ Գամսախուրդիայի ռեժիմի տապալումից հետո ու զբաղեցրել Պետխորհրդի նախագահի, ապա խորհրդարանի նախագահի պաշտոնը: Սակայն լուրջ տնտեսական խնդիրների, մաֆիայի ազդեցության աճի ու Աբխազիայում ռազմական գործողությունների առջև կանգնեց: Վրաստանի նախագահ դառնալով, չկարողացավ վերադարձնել Աբխազիան ու Հարավային Օսիան ու չկարողացավ լուծել երկրում քաղաքական-տնտեսական խնդիրները: 2003-ին աշնանը վարդերի հեղափոխության ժամանակ նա ստիպված էր հեռանալ պաշտոնից:
Tags: Էդուարդ Շեվարդնաձե, Վրաստանի նախկին նախագահ