Ստամբուլի Քընալը կղզում իր աշխատանքն է սկսել պոլսահայ դպրոցականների Կազդուրման կայանը

kinali kampՍտամբուլի Քընալը կղզում բացվել է հայ համայնքի դպրոցահասակ երեխաների համար նախատեսված Կազդուրման կայանը: Այս յուրատեսակ ամառային ճամբարը գործում է արդեն 49 տարի: Կայանի հիմնադիրներից Պոլսի նշանավոր պատրիարք Շնորհք Գալուստյանի 100-ամյակի առիթով այս տարի ճամբարում նրա հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ են կազմակերպվելու:

Կազդուրման կայանի տնօրեն Թամար Ներգիսը «Ակօս»-ին պատմել է ճամբարում կատարված փոփոխությունների և նորամուծությունների մասին: Ներգիսը նշել է, որ այս տարի ճամբարը ընդունել է նաև Հրանտ Դինքի անվան դպրոցում սովորող 50 հայաստանցի աշակերտի: Ճամբարը աշխատում է երեխաների համար ապահովել ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր կազդուրում: Տնօրեն Ներգիսը նկատում է, որ երեխաներ շրջանում մեծ տարածում են գտել թվային համակարգերը, ինչը լուրջ խնդիր է: Այդ պատճառով էլ ճամբարում հյուրընկալված դպրոցականները օրվա մեջ միայն երկու ժամ կարող են օգտվել իրենց հեռախոսներից: «Երբ սկսում եմ բաժանել հեռախոսները, ճամբարում հերթ է գոյանում: Այս խնդիրը հաղթահարելու համար սեղանի ֆուտբոլի, հոկեյի նման խաղեր ենք կազմակերպում: Հեռախոսի արգելքը նպաստում է, որ երեխաները ավելի շատ զրուցեն ու խաղան»,-ասել է Նարգիսը:

Ճամբարը ամեն տարի ընդունում է աշակերտներ համայնքային բոլոր դպրոցներից, այդ պատճառով էլ Կազդուրման կայանը իրենից ներկայացնում է ստամբուլահայ համայնքի մատաղ սերունդի մի յուրատեսակ խճանկար:

 Անկախ

Tags: , ,