Բոլորին տանկերի տա°կ… Կուրղինյանը զայրացած է Սլավյանսկը թողնելու պատճառով

o_680724Այն բանից հետո, երբ աշխարհազորայինը թողեց Սլավյանսկը, իսկ նրանց հրամանատար Իգոր Ստրելկովը հայտարարեց, թե մտադիր է Դոնեցկի պաշտպանությունը կազմակերպել, նրա վրա իր զայրույթը թափեց “Ժամանակի էությունը” շարժման առաջնորդ Սերգեյ Կուրղինյանը:
“Մարդիկ խորապես շփոթված են: Նրանք ոչ թե պարզապես հոգնած են, այլ ճնշված ու զարմացած…: Նրանք այն մարդիկ են, ովքեր անկեղծ հավատում էին, որ կկարողանան պայքարել մինչև վերջ: Նրանց հրամայվեց հեռանալ: Նրանք հեռացան առանց կորստի: Նրանք հեռացան հատկացված միջանցքով: Նրանք հեռացան` քաղաքում թողնելով խաղաղ բնակչությանը: Ինչպես նաև` մարդկանց մի մաս, ովքեր չկամեցան հեռանալ: Դեռ բոլորովին վերջերս նրանք իրենց անվանում էին “300 հրաձիգներ” (նկատի ունենալով 300 սպարտացիներին, որոնք պետք է մինչև վերջ պաշտպանեին Սլավյանսկը նոր Ֆերմոպիլների նման)-ասում է Կուրղինյանը:-Մինչև վերջերս էլ դրա մասին էր ասում նաև նրանց առաջնորդը Ստրելկովը:Կատարվածը չի տեղավորվում նրանց գլխում…”:
Դրանից հետո, նույն ոգով Կուրղինյանը շարունակում է, որ “հեղինակազրկվեց նոր թագավոր Լեոնիդը, որին տաժանքով էին կարգել”;
Առաջին տեսաուղերձից հետո Կուրղինյանը ձայնագրել է երկրորդ նյութը`”Ինչու Ստրելկովը հանձնեց Սլավյանսկը” թեմայով:
Այդ ելույթներն ակտիվորեն քննարկվում են համացանցում:Կուրղինյանի տեսակետի հետ համաձայնում են ոմանք, սակայն նրանք փոքրամասնություն են: Ոմանք էլ կարծում են, թե Կուրղինյանը Ստրելկովին քննադատելով, տվյալ դեպքում ինչ որ մեկի քաղաքական պատվերն է կատարում:
“Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ” հուլիսի 6-ի ծրագրում մեծամասնությունը Ստրելկովի մանյովրը տակտիկական ճիշտ քայլ են գնահատել, քանի որ, նրանց կարծիքով, աշխարհազորայինները 3 ամիս դիմադրել են ուժով ու թվով գերազանցող հակառակորդին ու ստիպված են թողել Սլավյանսկն ու Կրամատորսկը` խաղաղ բնակչության ոչնչացումը կանխելու նպատակով:
Իսկ “Կիև-1” բատալյոնի համակարգող Եվգենի Դեյդեյն ուկրաինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Սլավյանսկի ժողովուրդը ուկրաինական բանակին ընդունել է որպես ազատարարներ, իսկ իր բատալյոնը Իգոր Ստրելկովի նկատմամբ “որս է հայտարարել”:
Այլ տեղեկությունների համաձայն, աշխարհազորայինների թողած քաղաքում հիմա անօրինություն է տիրում,.ձերբակալվել են բոլոր միլիցիոներները: Բացի այդ, հաղորդում են, որ ուժայինները ձերբակալում են 25-35 տարեկան բոլոր տղամարդկանց:
Իսկ ուկրաինացի անկախ լրագորղ Անատոլի Շարին իր հեղինակային տեսաբլոգում բացահայտել է այն հաղորդագրությունը, թե “Սլավյանսկի երջանիկ բնաիչներն ուկրաինացի զինվորներին ողջունում էին ու պատշգամբներից Ուկրաինայի դրոշները կախում”: Լրագրողը պարզել է, որ այդ տունը ոչ թե Սլավյանսկում է գտնվում, այլ Խարկովում:

Անկախ

Tags: , ,