Լեյլա Յունուսը դատախազություն չի ներկայացել

Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը կրկին հրաժարվել է ցուցմունք տալ Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչությունում: Այս մասին հայտարարել է ինքը՝ Յունուսը, “Media forum” պարբերականին, հաղորդում է “Հագին” կայքը:

3(2) “Դատախազությունը, ոչ մի հիմք չունենալով, արդեն երկու ամիս շարունակ չի վերադարձնում մեր փաստաթղթերը՝ անձնագրերն ու բնակարանի փաստաթղթերը: Ես դատախազություն կգնամ միայն մեր փաստաթղթերը վերադարձնելուց հետո: Այսօր ես հերթական անգամ չեմ ներկայացել դատախազություն: Այս առնչությամբ այսօր դատախազությունից զանգ չի եղել”,-ընդգծել է նա:

Նշենք, որ Լեյլա Յունուսը այսօր՝ ժամը 10.00-ին, պետք է ներկայանար դատախազություն՝ կալանավորված ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրքադիրովի գործով ցուցմունք տալու համար: Վերջինս մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ:

Անկախ

Tags: ,