Մայիսի 20-ին, ժամը 11.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Փարպեցի փողոցի թիվ 9բ շենքի 41-րդ բնակարանում 3 տարեկան երեխայի ձեռքը մնացել է էլեկտրական մսաղացի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է , որ Փարպեցի փողոցի թիվ 9բ շենքի 41-րդ բանակարանի բնակիչ Օգոմցյան Հենրիկի (ծնվ.2010 թ.) ձեռքը մնացել է էլեկտրական մսաղացի մեջ, և մսաղացը կտրելու համար երեխային հոսպիտալացնում են թիվ 1 կլինիկական հիվանդանոց:
Ժամը 12.58-ին բժիշկները մսաղացից հանել են երեխայի ձեռքը:
