Իլհամ Ալիևը դիվանագետների հետ հանդիպմանը խոսել է Ղարաբաղյան հակամարտությունից

ալիևՀունիսի 7-ին Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի դիվանագիտական ծառայությունների մարմինների ղեկավարների V խորհրդակցությունը: Ըստ նախագահի աշխատակազմի պետի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի` հանդիպմանը մասնակցել է նաև նախագահ Իլհամ Ալիևը, ով իր 30 րոպե տևողությամբ ելույթը նվիրել է Ղարաբաղյան հիմնախնդրին, տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը:

“Իլհամ Ալիևը իր ելույթի 30 րոպեն նվիրել է Ղարաբաղյան հակամարտությանը: Նախագահը ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը գտնվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Չմիավորման շարժման և այլ միջազգային կազմակերպությունների ակնդետ ուշադրության կենտրոնում”,- նշել է  Նովրուզ Մամեդովը:

Ադրբեջանի դիվանագիտական ծառայությունների մարմինների ղեկավարների խորհրդակցությունը կազմակերպվում է 2 տարին մեկ: Քննարկվում են Ադրբեջանի ներքին քաղաքականության օրակարգում առկա արդիական խնդիրները, ինչպես նաև` հետագա աշխատանքների ուղղությունները:

Անկախ

Tags: , ,