Իսպանիայում անցկացվել է ցլերի ավանդական վազք

Իսպանիա,ցլամարդԻսպանիայի Պամպլոնա քաղաքում Սան Ֆերմինի փառատոնի շրջանակներում անցկացվել է ավանդական դարձած ցլերի վազքը, որոնց ուղեկցել են քաղաքի ամենահամարձակները: «Էնսյերո» կոչվող այս գունեղ միջոցառումը այս տարի անցել է առանց դժբախտ պատահարների: Ցլերի կոտոշների հարվածից միայն մեկ մարդ է տուժել, երեք հոգի վնասվել են ընկնելու պատճառով: Ցլերից մեկը ևս վնասվածք է ստացել, սակայն նրան փոխարինել են 5 նորերը:

«Էնսյերոն» անցկացվում է հետևյալ կերպ. ցլերը և նրանց համարձակ ուղեկիցները վազել են 850 մետր երկարություն ունեցող ցանկապատված փողոցով 2 րոպե 25 վայրկյան ժամանակահատվածի ընթացքում: Մրցամարտի մասնակիցները կանոնների խախտման դեպքում տուգանվում են 200 եվրոյով, իսկ վազքին հետևել ցանկացողները վճարում են 3 եվրո: Երեկոյան այդ նույն ցլերը դուրս են եկել Իսպանիայի լավագույն տորեադորների դեմ: Սան Ֆերմինի փառատոնը կտևի 8 օր:

Անկախ

 

 

Tags: ,