Ուկրաինայի ամենահարուստ մարդը խնդրել է կառավարությանը չռմբակոծել Դոնեցկը

ուկրաինաԱյսօր Ուկրաինայի ամենահարուստ օլիգարխը խնդրել է կառավարությանը չռմբակոծել Դոնեցկը, որտեղ հարյուրավոր անջատողական ապստամբներ են վերախմբավորվել:

Ապստամբները, Սլավյանսկից հեռանալով, Դոնեցկ են ժամանել ոչ աշխատանքային օրերին: Բացօթյա թանգարանից նույնիսկ գողացել են սովետական ժամանակաշրջանի տանկ և հրետանային հրանոթ:

Ուկրաինայի ամենահարուստ մարդը՝ Ռինատ Ահմետովը, հայտնել է, որ Դոնեցկին մոտեցող կառավարական ուժերը զսպվածություն ցուցաբերեն:

Ածխի և երկաթի հանքերի մագնատ Ահմետովի կարողությունը Ֆորբսը գնահատել է ավելի քան 11 միլիարդ դոլար: Մագնատի գրասենյակները տեղակայված են Դոնեցկում, որտեղ ավելի քան մեկ միլիոն մարդ է բնակվում:

ukrain-village3Նա հայտնել է, որ Դոնեցկը և Դոնբասը չպետք է ռմբակոծվեն, և իրենք պետք է խուսափեն խաղաղ բնակչության մահացություններից:

Ռուսական դրոշներով բազմաթիվ ռազմական մեքենաներ են ժամանել Դոնեցկ:

Դոնեցկի կենտրոնական հրապարակում երեկ տեղի ունեցած ցույցի ժամանակ ապստամբների առաջնորդը հայտնել է, որ իրենց մարդիկ կպայքարեն քաղաքի համար, որը ավելի հեշտ է պաշտպանել, քան փոքրիկ Սլավյանսկը:

Քաղաքի գրասենյակները փակվել են, իսկ հազարավոր բնակիչներ լքել են քաղաքը, որտեղ ապստամբները ամրացնում են իրենց դիրքերը:

 Անկախ

Tags: , , ,