Բաքուն չի բացառում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է Լեռնային Ղարաբաղը «վերադարձնել» խաղաղ ճանապարհով, սակայն չի բացառվում նաև հարցի լուծումը ուժի գործադրմամբ: Ալիևը նշելով, որ ԼՂ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը ilham-aliyevԱդրբեջանի արտաքին քաղաքականության առաջնային հարցն է, ընդգծել է, որ ադրբեջանցի դիվանագետների հետ նախորդ հանդիպումից հետո կարգավորման գործընթացում ոչ մի առաջընթաց չի գրանցվել: Ալիևի խոսքերով` Հայաստանի վարած քաղաքականությունը թույլ չի տալիս  Ղարաբաղյան հարցը լուծել բանակցային ճանապարհով: Ադրբեջանի նախագահը իր երկրի դիվանագետներին կոչ է արել աշխարհին ներկայացնել «իրական փաստեր Ղարաբաղի, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին»: «Ադրբեջանական հողերի վրա երբեք չի ստեղծվի երկրորդ հայկական պետություն»,-հայտարարել է Ալիևը` ըստ էության իր դիվանագետներին պատվիրելով կրկնել այս համոզմունքը միջազգային հարթակներում:

Անկախ

Tags: , ,