Հեծանվավազքի մրցույթ՝ նվիրված ՀՀ սահմանադրության օրվան

 

29654ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ սահմանադրության օրվա առթիվ կազմակերպված հեծանվավազքի մրցույթին՝ Մաշտոցի պողոտա - Ամիրյանփողոց - ՀանրապետությանՀրապարակ երթուղով: կարողություններն էին փորձում չորս տասնյակ հեծանվորդ` գործարարներ, օտարերկրյա դիվանագետներ, պետական ոլորտի աշխատակիցներ:

Մրցույթն անցկացվում էր 20-ական մասնակիցներից բաղկացած  երկու խմբերով: Առաջին խմբում էին նախարարության աշխատակիցները, ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնության Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչները՝ արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոնի ղեկավարությամբ, գործարարներ, իսկ երկրորդ խմբում՝ հեծանվային սպորտով զբաղվող երեխաները:

Նշենք, որ միջոցառմանը բացի նախարարությունից, աջակցել էր նաև Երևանի քաղաքապետարանը:

 

 

Tags: